Պարսից ծոցի երկրները պայմանավորվել են պահպանել Վիեննայի համաձայնագրի պայմանները

Պարսից ծոցի երկրները պայմանավորվել են պահպանել Վիեննայի համաձայնագրի պայմանները

Պարծից ծոցի Արաբական պետությունների համագործակցության կազմակերպության անդամ երկրները պայմանավորվել են պահպանել Վիեննայի համաձայնագրով նախատեսված նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին որոշումը, որը կայացվել էր ՕՊԵԿ կողմից: Այս մասին հայտնում է ամերիկյան «Բլումբերգ» հեղինակավոր հանդեսը: Նշենք, որ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության կազմակերպության անդամ են` Սաուդյան Արաբիան, Քաթարը, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Բահրեյնն ու Օմանը: Բացի Բահրեյնից եւ Օմանից, այս պետությունները նաեւ ՕՊԵԿ անդամ են: Այն, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին որոշակի պայմանավորվածություններ կան արդեն, դեռ երեկ հայտարարել էր Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալըհը, այն դեպքում, երբ Մոսկվան հայտարարեց անմիջապես հետո, որ դեռ վաղաժամ է խոսել Վիեննայի պայմանավորվածությունների ժամկետի երկարաձգման մասին: