Ռաքքայից հյուսիս քրդերը եւս չորս գյուղակ են ազատագրել

Ռաքքայից հյուսիս քրդերը եւս չորս գյուղակ են ազատագրել

Սիրիական Դեմոկրատական ուժեր խմբավորումը, որի առանցքը կազմում են քուրդ աշխարհազորայինները, վերջին քսանչորս ժամերի ընթացքում Ռաքքայի հյուսիսում եւս չորս փոքրիկ գյուղեր են ազատագրել: Այս մասին հայտնում է Firat լրատվական գործակալությունը` հավելելով, որ շարունակվում են նաեւ Թաբկա քաղաքի ազատագրման գործողությունները: Ազատագրվել են Ում-Թենեք, Բիր-Քիրբա, Չերվա եւ Հեթաշ գյուղակները: ԻՊ գրոհայինները հեռացել են Ռաքքա՝ նահանջելով այդ գյուղակներից: Գյուղակների խաղաղ բնակչությունը տարհանվել է: Արդեն Թաբկա քաղաքում շարունակվում են մարտական գործողությունները քրդերի եւ ԻՊ զինյալների միջեւ` քրդերի իրականացրած «Եփրատյան զայրույթ» օպերացիայի շրջանակներում, որի նպատակն է նաեւ ազատագրել Ռաքքան: Օրերս քրդերը հայտարարել էին, որ ստեղծում են Ռաքքայի քաղաքացիական համաժողովը, ազատագրումից հետո քաղաքն ու համանուն մարզը կառավարելու համար: