Պուտինը և Էրդողանը քննարկել են մոտ ապագահում շփման հնարավորությունը. Դմիտրի Պեսկով

Պուտինը և Էրդողանը քննարկել են մոտ ապագահում շփման հնարավորությունը. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը, հայտարարել է ՌԴ ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:



«Մոտ ապագայում շփման հնարավորությունը քննարկվել է երկու երկրների նախագահների միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ»,- այսպես է պատասխանել Պեսկովը լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիայի նախագահի նոր այց Մոսկվա:



Ավելի վաղ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին: