Հաննովեր-Վիեննա չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Պրահայում

Հաննովեր-Վիեննա չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Պրահայում

Eurowings ավիաընկերության Հաննովեր-Վիեննա չվերթի ինքնաթիռը հարկադիր վթարային վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանում, լրագրողներին ասել է օդանավակայանի ներկայացուցիչ Մարիկա Յանոշկովան:



«Հաննովեչ-Վիեննա չվերթի Аirbus ինքնաթիռի հարկադիր-վթարային վայրէջքի պատճառը բեռնախցիկում նկատված ծուխն է եղել: Օդանավակայանում պատրաստ են եղել բոլոր ծառայությունները՝ ուղևորներին տարհանելու, անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հրդեհի դեպքում այն արագ մարլու համար: Տուժածներ չկան, բեռնախցիկի ծխահարման պատճառները հայտնի են, այժմ վերացվում է անսարքությունը:»,- ասել է Յանոշկովան: