Գերմանիայի իշխանությունները Տուրչինովի կնոջ հիվանդությունը օգտագործում են Ուկրաինայի մասին տեղեկություններ հավաքագրելու համար ԶԼՄ-ներ

Գերմանիայի իշխանությունները Տուրչինովի կնոջ հիվանդությունը օգտագործում են Ուկրաինայի մասին տեղեկություններ հավաքագրելու համար ԶԼՄ-ներ

Գերմանիայի իշխանությունները Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակի մասին ողջ տեղեկատվությունը ստանում են այդ երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովից՝ օգտվելով այն հանգամանքից, որ նրա կինն արդեն երկար ժամանակ է, ինչ բուժվում է գերմանական կլինիկաներից մեկում, տեղեկացնում է ուկրաինական «Վեստի»-ն՝ հղում կատարելով անանուն աղբյուրի: 



Ինչպես գրում է պարբերականը, տվյալների հավաքագրմամբ զբաղվում են դաշնային կանցլերի գերատեսչության աշխատակիցները: Նրանց առաջին հերթին հետաքրքրում են Ուկրաինայում սոցիալ-քաղաքական իրավիճակին, ինչպես նաև պաշտպանությանը և տնտեսական վիճակագրությանը վերաբերող հարցեր:



«Վեստի»-ի փոխանցմամբ՝ Տուրչինովի կինը տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրիդրիխսխաֆենի օնկոլոգիական կենտրոնում նկատվել է նաև Տուրչինովը: