Թող ԱԺ-ն ժամանակավոր դատավորներ նշանակի, հետո կերևա․տեսանյութ

Թող ԱԺ-ն ժամանակավոր դատավորներ նշանակի, հետո կերևա․տեսանյութ

Այսօր մոտ 30 քաղաքացիներ Սահմանադրական դատարանի առջև բողոքի ակցիա էին իրականացնում, պահանջում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։ Բողոքի ակցիան ղեկավարում էր «Հասարակական առաջընթաց» ՀԿ ղեկավար Արթուր Մովսիսյանը․
«Հրայր Թովմասյանի հետ հանդիպելու կարիք մենք չունենք, մենք չենք եկել նրա հետ բանակցելու, մենք եկել, պահանջում ենք Հրայր Թովմասյանի հրաժարականը, քանի որ նա և Սահմանադրական այս դատարանը չի վայելում ժողովրդի վստահությունը, այս Սահմանադրությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, ասեմ ավելին՝ այն չի արտացոլում անկախության հրչակագիրը»,- ասաց նա։

Հարցրինք, թե ինչո՞ւ չեն թողնում, որ Նիկոլ Փաշինյանը զբաղվի դատական իշխանությամբ, չէ՞ որ նա հայտարարել է, որ վեթթինգ է անելու բոլոր դատավորներին․

«Ես համաձայն եմ վեթթինգին, Հրայր Թովասյանը դեմ է, քանի որ դա ծայրահեղ միջոց է, որ չի կարելի դատավորներին վեթթինգի ենթարկել։ Դրանով նա ավելի վրդովեցրեց ժողովրդին, թող հրաժարական տան, հետո անպայման վեթթինգի ենթարկվելու են»։

Իսկ ինչպե՞ս պետք է տեղի ունենա վեթթինգը, գիտի՞, թե ինչ է այն ենթադրում․

«Ես գիտեմ, թե վեթթինգն ինչ է ենթադրում, բայց ես քանի որ իրավաբան չեմ, ես հասարակ քաղաքացի եմ, այդ հարցը թողնում ենք իրավաբաններին։ Թող որ լինի այնպես, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, բայց ես որևէ առաջարկ, ծրագիր, չունեմ այդ առումով։ Դա պիտի անեն մասնագետները, ամեն մեկը իր գործը պիտի անի։ Ես պահանջում եմ բոլոր դատավորների հրաժարականը։ Ըստ մեր նախաձեռնող խմբի Ազգային ժողովը պետք է նշանակի նոր, ժամանակավոր դատավորներ, այդ մարդիկ կաշխատեն, մինչև նոր սահմանադրության ընդունումը, դրանից հետո արդեն կերևա։ Ես անցումային արդարադատության մեջ որևէ վտանգ չեմ տեսնում, այն պետք է վաղուց իրականացրած լինեին, հիմա մենք պահանջում ենք նաև անցումային արդարադատություն»։