Թուրքիայում սպանել են ռուս կնոջն ու նրա 15-ամյա աղջկան

Թուրքիայում սպանել են ռուս կնոջն ու նրա 15-ամյա աղջկան

Հայտնի են դարձել Թուրքիայում սպանված ռուսների անունները. խոսքը 42-ամյա Իրինա Դվիզովայի և նրա 15-ամյա դստեր՝ Դայանայի մասին է։ Այդ մասին տեղեկությունը հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։ 
Նրանց դիերը հայտնաբերվել են Բոդրում քաղաքում՝ ճանապարհի եզրին։ 

Իրինայի նախկին ամուսինը, ով Ֆինլանդիայի քաղաքացի է, կասկածվում է սպանության մեջ, հաղորդում է Telegram ալիքը։

Ոստիկանության տվյալներով՝ կանանց մարմինները սավաններով փաթաթված են եղել ճանապարհի եզրին։ Նրանց հետ կապը կորցնելուց հետո հարազատները գնացել են նրանց տուն և բազմոցին արյան հետքեր են հայտնաբերել, ինչը սպանության կասկած է հարուցել։