ՀՀ-ն ՌԴ-ին մատակարարում է ռազմական տեխնիկայի կիսահաղորդիչներ․ Bloomberg

ՀՀ-ն ՌԴ-ին մատակարարում է ռազմական տեխնիկայի կիսահաղորդիչներ․ Bloomberg

Հայաստանը ռուսական պաշտպանական արդյունաբերության համար կիսահաղորդիչների համաշխարհային արտահանողների ցանկում չորրորդն է, գրում է Bloomberg-ը։

«Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո այս երկիրը հանկարծ դարձավ դեպի Ռուսաստան մարտունակ կիսահաղորդիչների աշխարհի չորրորդ խոշորագույն արտահանողը»,- նշում է գործակալությունը։

Շաբաթներ առաջ Bloomberg-ը կրկին անդրադառնալով այս թեմային՝ գրել էր, որ ԵՄ պատժամիջոցների նոր ցանկում կան մի շարք չինական ընկերություններ, սակայն կընդգրկվեն նաև ընկերություններ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուզբեկստանից և Հայաստանից:

Գործակալությունը չէր նշել դրանց անունները՝ միաժամանակ հայտնելով, որ, ըստ եվրոպացիների, այդ ընկերություններն «իրենց աշխատանքով սատարում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին»:

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 187 տոկոսով։ Նրա խոսքով, դրա մեծ մասը բաժին է ընկնում վերաարտահանմանը։ 

Նա նաև վստահեցրել էր, որ Հայաստանը մատակարարումների շրջանակում չի շրջանցում հակառուսական պատժամիջոցները։