Շղթայական ավտովթար՝ Ռուսաստանում․ բախվել է 20 ավտոմեքենա

Շղթայական ավտովթար՝ Ռուսաստանում․ բախվել է 20 ավտոմեքենա

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Այս մասին հայտնում է «Рен ТВ»-ն։ Իրար են բախվել առնվազն քսան ավտոմեքենա։

Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը եղել է ճանապարհի սառցակալումը, ինչի պատճառով բեռնատարներից մեկի վարորդը չի կարողացել պահել մեքենայի կառավարումը եւ բախվել է առջեւից ընթացող մեքենային։ Կա երկու տուժած։