Բերանի խոռոչի որ միջոցներն են վնասակար 

Բերանի խոռոչի որ միջոցներն են վնասակար 

Բելգիացի գիտնականները պարզել են, որ սպիրտային հիմք ունեցող բերանի խոռոչի ողողման միջոցները զգալիորեն ավելացնում են բերանի խոռոչում առկա երկու տեսակի պաթոգեն բակտերիաների քանակը։ Մասնագետները նշում են, բերանի խոռոչի միկրոբիոմը, եթե այն գտնվում է առողջ վիճակում, օգնում է ավելի արդյունավետ մարսել սնունդը եւ նաեւ բերանի խոռոչի առողջ վիճակն է ապահովում։ Միկրոբիոմում փոփոխությունները կարող են բերել պարոդոնտային հիվանդությունների առաջացման։ Եւ ահա, նորագույն հետազոտությունները ցույց են տվել, որ բերանի խոռոչի մաքրման ողողումային որոշ հիգիենիկ միջոցներ կարող են բացասաբար անդրադառնալ միկրոբիոմի վրա։

Խոսքը այն միջոցների մասին է, որոնք սպիտային հիմք ունեն։ Եթե նման միջոցով ամենօրյա ռեժիմով մարդը մաքրում է բերանի խոռոչը, ապա երկու տեսակի պայմանական պաթոգեն բակտերիաների՝ Fusobacterium nucleatum եւ Streptococcus anginosus միկրոբների քանակը ավելանալ բերանի խոռոչում։

Ընդ որում, այս ռիսկին հատկապես տղամարդիկ են ենթակա։ Իսկ այդ բակտերիաների թվաքանակի աճը կարող է բերել մի շարք հիվանդությունների առաջացմանը, ընդհուպ մինչեւ մարսողական համակարգում քաղցկեղային գոյացությունների առաջացումը։