Ովքեր են հայկական ակումբների մրցակիցները եվրագավաթներում

 Ովքեր են հայկական ակումբների մրցակիցները եվրագավաթներում

Հունիսի 20-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում, ինչպես հայտնի է, կայացել են ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունները: 

Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկի» թիմի հետ։

Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին:
Կոնֆեդերացիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի էստոնական «Նարվան», «Արարատ-Արմենիան» կխաղա ալբանական «Էգնատիայի դեմ», իսկ «Ալաշկերտը» կփորձի հաղթահարել Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատի» արգելքը:

Նշենք, որ «Ուրարտուի» խաղերը ցուցադրվելու են «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։