Գերհզոր ռումբ են փորձարկել

Գերհզոր ռումբ են փորձարկել

Միացյալ Նահանգներում իրականացրել են գերհզոր ռումբ հանդիսացող GBU-57-ի փորձարկումը։ Այն անվանում են նաեւ «արքա ռումբ»։ Ինչպես հայտնում է The Aviationist-ը, հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես B-2 Spirit ծանր ստրատեգիական ռմբարկուն, որը հայտնի է նաեւ Stealth անունով պատրաստվում է թռիչքի։ Ապա արդեն երեւում է, թե ինչպես է ռմբարկուն դուրս գալիս ելման դիրքեր, ապա եւ նետում ռումբը։ Nation News-ը գրում է, որ GBU-57-ը նախատեսված է բունկերների ոչնչացման համար եւ կշռում է մոտ 14 տոննա։ Կարող է թափանցել մինչեւ 61 մետր խորություն գրունտի մեջ, ծակել 19 մետր ամերիկյան բետոնե շերտը։