Որոնք են լինելու հաջորդ տարվա ամենասպասված մեքենաները
Business Insider-ը առանձնացրել է հաջորդ՝ 2019 թվականի համար ամենից սպասված մեքենաների ցանկը։ Ըստ այդմ, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն ավտոմեքենաների հանդեպ, Audi-ից սպասում են A6, А7 եւ А8 սեդանների, Q8-ի թարմացում, ինչպես նաեւ E-Tron էլեկտրական մեքենային։ BMW-ից սպասում են նոր 3 Series սեդան, 8 Series խցիկի եւ Z4 ռոդսթերի թողարկում, ինչպես նաեւ X5-ի եւ X7-ի ֆլագմանի թարմացում։
Cadillac-ը մտադիր է համալրել իր XT4 քրոսովերները, Honda-ի համար էլ սպասելիքը կապված է Passport քրոսովերի հետ։ Hyundai-ն կթողարկի Santa Fe, եւ Land Rover-ի նոր սերունդ, կթարմացնի Defender-ն ու Range Rover Evoque-ը։
Կարծիքներ