13-ամյա Մկոն ահաբեկիչ չէր, ոչ էլ նրա 16-ամյա եղբայրը, որ սպանվեց

13-ամյա Մկոն ահաբեկիչ չէր, ոչ էլ նրա 16-ամյա եղբայրը, որ սպանվեց

Միջազգային հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որ լուսաբանում է զինված հակամարտություններն ու դրանց հետևանքները,  X սոցցանցի իր միկրոբլոգում արձագանքել է ադրբեջանցիների այն հայտարարություններին, որ իրենք Լեռնային Ղարաբաղում սպանել են ահաբեկիչների։

Լինդսի Սնելը հրապարակել է 13-ամյա երեխայի լուսանկարն ու գրել.

«Անցած ամիս Մարտակերտի վրա ադրբեջանական գնդակոծության հետևանքով 13-ամյա Մկոյի մարմնի մեջ 200 բեկոր է մնացել և կոլոստոմիայի պարկը։ Նա ահաբեկիչ չէ։ Նրա 16-ամյա եղբայրը, ով նույնպես ահաբեկիչ չէ, սպանվել է»,-գրել է նա։Լրագրողը հրապարակել է  նաև երեխաների մոր՝ Գոհարինե Գրիգորյանի լուսանկարը, որտեղ նրա ձեռքերը գիպսի մեջ են։

«Գոհարինե Գրիգորյանը  պաշար էր հավաքում ապաստարան գնալու համար, երբ Ադրբեջանը գնդակոծեց Մարտակերտի նրա տունը։ Նրա 13-ամյա որդին նույնպես ծանր վիրավորվել է։ Նրա 16-ամյա որդին սպանվել է. Ադրբեջանը չի բախվել Լեռնային Ղարաբաղի վրա սանձազերծած սարսափների հետևանքների հետ»։