Ադրբեջանն օգնում է, որ հասկանանք, թե ով ով է

Ադրբեջանն օգնում է, որ հասկանանք, թե ով ով է

Երեկվանից SOS Արցախում կարդում եմ․ « Գրիգոր Լուսավորիչ 40 հասցեում տատի,  պապի կան: Սոված են, սպասում են, որ իրենց էլ կտեղահանեն: Խնդրում եմ, եթե Ստեփանակերտում մարդ կա, որ կարող է օգնի արձագանքեք»: Գրում են, որ նրանք սոված են ու օգնություն են աղերսում։ Կարդում ու մտածում եմ, թե դեռ ինչքան տատի, պապիներ կան, ինչքա՜ն երեխաներ, զոհվածների ընտանիքներ ու հաշմանդամներ կան, որոնք օգնություն են աղերսում ու ոչ մեկը նրանց չի հասնում․․․ Այդ ֆոնի վրա իրեն զորահրամանատար հռչակած Սամվել Բաբայանը առաջինն է փախչում Արցախից՝ այնտեղ թողնելով անօգնական զոհվածների ընտանիքներին, երեխաներին, ծերերին, հաշմանդամներին, դեռ հողին չհանձնած խաղաղ բնակչությանն ու հողը պաշտպանողներին ու ,, թռռալի պասադկա է անում,, Հ1- ի Պետրոսի մոտ։

Թե ինչեր է խոսում, ում ցուցումով է խոսում մի կողմ թողնենք։ Նրան նույնիսկ «ունքերը կիտած» Պետրոսն էր դերասանական ժեստերով ցույց տալիս, որ չի հավատում։  Դրանց մասին անգամ խոսելու անհրաժեշտություն չի առաջանում, որովհետև մեր առաջ տեսնում ենք մեկին, ով ասում էր, թե Արցախից վերջիննն է դուրս գալու, բայց առաջինն է թռչում գալիս։ Դրան էլ պետք չի անդրադառնալ, որովհետև ավելի կարևոր հարց կա՝ ինչպե՞ ս է նա «իրեն գցել» Հայաստան։

Ադրբեջանցիները ինչպե՞ ս էին հեշտ ու խաղաղ  թողել նրան, որ Հայաստան գա։ Սամվել Բաբայանի դեպքի բավարարվածությունն ու գոհունակ  ժպիտը դրա պատասխանը տալիս է։ Բայց մի ավելի կարևոր հարց կա, որ Սամվել Բաբայանը երևի գլխի չի ընկել։ Ադրբեջանն իր բաց քայլերով մեզ օգնում է, որ հասկանանք, թե ով ով է։ Ինչքան պիտի հիմար լինենք, որ չհասկանանք՝ նրանց ում Ադրբեջանը «չի ճանաչում» ու բաց է թողնում, հանձնում է ժողովրդի ձեռքը։ Էս դուք, էս ձեր «հերոսը», ինչ ուզում եք արեք։ Արված ծառայությունը ցույց է տալիս, որ  չի մոռանում, բայց դե իր ձեռքով չի ուզում նրանց հարցերը լուծի։