Ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքում իջեցվել է նվազագույն մակարդակի 

Ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքում իջեցվել է նվազագույն մակարդակի 

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը նվազեցվել է 38 տոկոսով եւ հասել ԽՍՀՄ ժամանակներից ամենացածր մակարդակին։ Այս մասին հայտնում է «Экономическая правда»-ն։

Անցյալ տարի ռուսական «Газпром» -ը Ուկրաինայի տարածքով տեղափոխել է 55,8 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը հանդիսանում է ամենացածր ցուցանիշը վերջին երեսուն տարվա ընթացքում։ Սակայն վճարել է նախկինի նման 65 միլիարդ խորանարդ մետր գազի դիմաց, համաձայն պայմանագրի պայմանների։