Ռուսաստանը շարունակում է մնալ Ուկրաինայի հիմնական առեւտրային գործընկերների եռյակում

Ռուսաստանը շարունակում է մնալ Ուկրաինայի հիմնական առեւտրային գործընկերների եռյակում

Ռուսաստանը շարունակում է մնալ Ուկրաինայի ամենախոշոր առեւտրային գործընկերների եռյակում, ըստ 2020 թվականի տվյալների, որոնք հրապարակվել են Ուկրաինայի Մաքսային պետական ծառայության կողմից։

Ընդ որում, Ռուսաստանը Ուկրաինայի խոշորագույն առեւտրային գործընկերների ցանկում երրորդ տեղն է զբաղեցնում ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման մասով։Ուկրաինան անցյալ տարի ներկրել է 54,2 միլիարդ դոլարի ապրանք, որից Ռուսաստանից ներկրված ապրանքների մասնաբաժինը 4,6 միլիարդ է։ Գերազանցում են միայն Գերմանիան եւ Չինաստանը։

Ուկրաինան անցյալ տարի արտահանել է 49,2 միլիարդ դոլարի ապրանք, որից Ռուսաստան՝ 2,7 միլիարդ դոլարի։ Առաջին երկու տեղերում Չինաստանն ու Լեհաստանն են։ Արտահանվող ապրանքների շարքում մեծ մասնաբաժին ունեն հատիկեղենը՝ 9,4 միլիարդ դոլար, սեւ մետաղները՝ 7,7 միլիարդ դոլար, կենդանական կամ բուսական ծագման ճարպերն ու յուղերը՝ 5,8 միլիարդ դոլար։ Ուկրաինա ամենաշատը ներկրել են՝ հանքային վառելիք, նավթ եւ նավթամթերքներ, ռեակտորներ, մեքենաներ, սարքեր եւ մեխանիկական սարքավորումներ, ցամաքային տրանսպորտի միջոցներ։

Ուկրաինայի արտաքին ապրանքաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 103 միլիարդ դոլար, որը 7 միլիարդով պակաս է 2019 թվականի ցուցանիշից։