Ավելի քան 17 միլիոն եմենցի չունի խմելու ջրի հասանելիություն․ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտե

Ավելի քան 17 միլիոն եմենցի չունի խմելու ջրի հասանելիություն․ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտե

Եմենում ավելի քան տասնյոթ մարդ չունի հասանելիություն խմելու ջրի եւ ժամանակակից սանիտարա-կոյուղային ծառայությունների հանդեպ։ Այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն, ըստ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցման։ Կազմակերպությունում նշել են, որ բնակչությանը խմելու ջրով ապահովելը ունի առաջնահերթ նշանակություն նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի տեւական պայմաններում։ Նշենք, որ Եմենում, ըստ պաշտոնական տվյալների միայն մեկ վարակակիր է եղել, ով էլ ապրիլի քսանյոթին ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից։