Չեխիայում աննախադեպ երաշտ է

Չեխիայում աննախադեպ երաշտ է

Չեխիայում աննախադեպ երաշտ է, որպիսին չէր եղել վերջին հինգ հարյուր տարում։ Այս մասին հայտնում է Չեխական ռադիոն։ Իրադրությունը բարդացնում է գյուղատնտեսական աշխատանքների վիճակը ողջ երկրում, սակայն առավել անհանգստացնող է այն, որ արագ կրճատվում են ստորգետնյա աղբյուրների պաշարները։ Երկրի Շրջական միջավայրի պաշտպանության նախարար Ռիխարդ Բրաբեցն իրավիճակը գնահատել է կատաստրոֆիկ։ Նախարարը ասել է, որ իրենց համար առավել կարեւորը ստորգետնյա աղբյուրների պահպանությունն է, քանի որ բնական ճանապարհով դրանք կրկին լցվում են բավական տեւական ժամանակում։ Ուշադրության է հրավիրվել այն հանգամանքը, որ տեղատարափ անձրեւներ չեն եղել վերջին տարիներին, այն դեպքում, երբ նախկինում գարնանն ու աշնանը դրանք սովորական էին Չեխիայի համար։ Նշենք, որ երաշտը Չեխիայում սկսվել է 2015 թվականից։