Ընդամենը 3 օր է մնացել․ դեռ մեկ ուժ է հայտ ներկայացրել Երևանի ընտրություններին մասնակցելու համար

Ընդամենը 3 օր է մնացել․ դեռ մեկ ուժ է հայտ ներկայացրել Երևանի ընտրություններին մասնակցելու համար

Օգոստոսի 3-ից, ինչպես հայտնի է, քաղաքական ուժերը կարող են իրենց առաջադրման փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։ Մինչև այս պահը դեռ որևէ ուժ առաջադրման համար նախատեսված համապատասխան փաստաթղթեր չէր ներկայացրել, սակայն քիչ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հյուրընկալվելով «Մեդիակենտրոնում» ասաց, որ հենց այսօր առաջին առաջադրումն է եղել։

«Ես այստեղ եմ գտնվում, իսկ այս պահին մուտք են արվում առաջին կուսակցության փաստաթղթերը, խոսքը Եվրոպական կուսակցության մասին է։ Այս պահին դեռ նոր է մուտք արվում, այո, պրոցեսը դեռ ավարտված էլ չէ»,- ասաց Հովակիմյանը։

Նշենք, որ քաղաքական ուժերը կարող են մինչև օգոստոսի 13-ը ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։