Սկանդալ․ լատվիացի քաղաքապետը Ղրիմն անվանել է ռուսական տարածք

Սկանդալ․ լատվիացի քաղաքապետը Ղրիմն անվանել է ռուսական տարածք

Լատվիական Դաուգավպիլսի քաղաքապետ, Սասկանա սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչ Անդրեյս Էլկսնինշը Ղրիմն անվանել է ռուսական տարածք, ինչն էլ դարձել է սկանդալի պատճառ։

Քաղաքագլուխը Ուկրաինային և ԱՄՆ-ին մեղադրել է Բուչայի սպանդի մեջ։

Նա նաև նշել է, թե չի հավատում Ուկրաինայի հաղթանակին. 

«Այն ամենում, ինչ տեղի ունեցավ, անկասկած պատասխանատվություն են կրում Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը, իրադարձությունների և իրավիճակի պատասխանատուն բոլորն են, և առաջին հերթին դիվանագետները, քանի որ երբ դիվանագետները պարտվում են. դիվանագիտության մեջ, գործում է բանակը»։

Հայտնի է, որ Մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լատվիան ընդգված հակառուսական քաղաքականություն է վարում։