Տիգրան Արզաքանցյանը՝ իր ձերբակալության մասին

Տիգրան Արզաքանցյանը՝ իր ձերբակալության մասին

Իրավական հարցերը լուծվել են, ես և ընտանիքս Դուբայում ենք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Արզաքանցյանը:

«Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։

Հասկանալու համար՝ ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով

Հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք։ Իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են»,- գրել է նա։