Վահե Ղազարյանի ծանր բեռը

Վահե Ղազարյանի ծանր բեռը

Վերջին օրերին դիմադրության շարժման անդամների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվող բռնությունները դառնում են աննախադեպ անմարդկային ու անտրամաբանական: 

Ոստիկանական համազգեստով մարդիկ ոչ միայն բռնի կերպով բերման են ենթարկում ցուցարարներին, պատգամավորներին, այլեւ նրանց ուղղակի ծեծում են, խեղդելու փորձ անում, ետեւից անակնկալ գրկում ու տապալում գետնին: Մի քանի հոգով, արյունարբու թուրքի նման, հարձակվում են մի հոգու վրա եւ «հոշոտում»: Մենք անդրադարձել ենք ոստիկանական համազգեստի մեջ գտնվողների կասկածելի ինքնությանը՝ ․ «Ովքեր են ոստիկանության համազգեստների ու բերետների տակ թաքնված» հրապարակմամբ: Գնալով կասկածները դառնում են համոզիչ, որ ոստիկանական համազգեստավորներից ոչ բոլորն են ոստիկան: Նրանք իրենց վարքագծով ավելի շատ նման են փողոցի խուժանի, արյունարբու թուրքի «ասկյարի», թմրամոլների, արբեցողների, քան՝ ոստիկանի: 
Համացանցը ողողված է լուսանկարներով, որ ոստիկանները հագնվել են խառը. տպավորություն է, թե ով ինչ ճարել է, հագել-եկել է հանրահավաքներ ցրելու: Այդպես պատերազմի օրերին էր Փաշինյանը կոչ անում. ով ինչ ունի-չունի, հագնի մեկնի Արցախ: 

Տարածված է ոստիկանի լուսանկար, որի բերետը կարմիր գույն է, վերնաշապիկը՝ այլ ծառայության, տաբատը՝ մեկ ուրիշ ծառայության: Ինչ ճարել, հագցրել են ինչ-որ մարդկանց ու ուղարկել «մարտադաշտ»՝ ընդդիմության դեմ: Կա նաեւ ԱՄՆ ոստիկանության դեպարտամենի տարբերանշան կրող համազգեստավոր ոստիկանի լուսանկար: Մի «ոստիկան» ձեռքի մեծ դաջվածքներով է, մեկ ուրիշը՝ երկար մազերով: 
Սրանք ելույթներ են, որոնք անթույլատրելի են ոստիկանական համակարգում: Ովքե՞ր այս մարդիկ, որտեղի՞ց են եկել եւ, առհասարակ, հայե՞ր են, թե՞ այլազգիներ, ասենք՝ ադրբեջանցիներ, որոնք վերջին տարիներին անարգել գալիս էին Երեւան: Հարցեր, որոնց պատասխանը տալու են ոչ միայն նրանք, որոնց լուսանկարներն արդեն ֆիքսված են, այլեւ՝ այսօրվա ոստիկանապետ Վահե Ղազարյանը: 

Փաշինյանի մանկության ընկեր ոստիկանապետը, որը վերջին շրջանում պարտադիր ներկա է գտնվում վարչապետի ընտանեկան բոլոր միջոցառումներին ու առիթներին եւ, հավանաբար, ուրախ է, որ այդքան մտերմացել է նրա հետ, թերեւս մոռացել է, որ բոլոր իշխանություններն անցողիկ են: Իսկ Փաշինյանի իշխանության ժամանակը կարող է շատ կարճ լինել: Դրանից հետո գալու է մեծ պատասխանատվության ժամանակը: Եվ ինչպես Սերժ Սարգսյանից հետո հիշեցին ու գնացին բոլորի ետեւից, այնպես էլ գնալու են այսօրվա պաշտոնյաների ետեւից։ Այնպես որ, ակնհայտ է՝ Վահե Ղազարյանը մտել է մի ծանր բեռի տակ, որից դուրս գալը բավականին դժվար է լինելու: Նրան չեն օգնելու անգամ աստղաբաշխական թվերով այսօրվա պարգեւավճարները…