Հնդկաստանից ու ԱՄՆ-ից ուզում են գալ, Հայաստանում ֆիլմ նկարել

Հնդկաստանից ու ԱՄՆ-ից ուզում են գալ, Հայաստանում ֆիլմ նկարել

Այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովում հերթական նիստն է գումարվել։ 16 հարց է ընդգրկված այսօրվա նիստի օրակարգում։ Ներկայացնելով համապատասխան նախագիծը՝ քիչ առաջ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկեց ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների և ծառայությունների համար կատարված ծախսերի գումարի որոշակի մասը հետ վերադարձնել։ «Մենք օրենքով ամրագրում ենք, որ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի դեպքում ֆիլմարտադրողները կստանան մինչև 20 տոկոս հետվերադարձ։ Կառավարությունը դեռ կհստակեցնի, թե մասնավորապես ինչ ապրանքների մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը։

«Ֆիլմարտադրողները մեզ վստահեցնում են, որ առաջիկայում այս օրենքի ընդունման դեպքում կունենանք ֆիլմարտադրության էական աճ։ Կան նախնական որոշակի պայմանավորվածություններ Հայաստանում ֆիլմ նկարելու համար։ Ըստ ֆիլմարտադրողների՝ Հայաստանում բնակլիմայական պայմանները լավագույններից են։ Գիտեմ նաև, որ Հնդկաստանից և ԱՄՆ-ից մեծ հետաքրքրվածություն կա Հայաստանում ֆիլմ նկարել»,- հավելեց նա։