Մարզիչը պարապմունքի ժամանակ մահվան է հասցրել 7-ամյա սանին

Մարզիչը պարապմունքի ժամանակ մահվան է հասցրել 7-ամյա սանին

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որն ապրիլի 29-ին նկարահանվել է Սումգայիթի մարզադպրոցներից մեկում՝ սիրողական տեսախցիկով։

Կադրերում երևում է, թե ինչպես է ձյուդոյի և սամբոյի մարզիչ, Եվրոպական երկրորդ խաղերի բրոնզե մեդալակիր Մեհման Խալիլովը դաժանաբար վարվում իր 7-ամյա աշակերտի՝ Ֆարիդ Բակարովի հետ։ Նա, փաստորեն, ծեծելով մահվան է հասցնում տղային։ 

Մարզիչն իր սանի դեմ կոպիտ ու վտանգավոր հնարք է կիրառել, ինչի արդյունքում կոտրել է երեխայի ողերը, ով գրեթե անշարժացած բերանքսիվայր մնացել է մարզագորգի վրա։ Դրանից հետո Խալիլովը շարունակել է ոտքով հարվածել տղային։ 

Վերջինիս տեղափոխել են մանկական հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Կադրերում երևում է նաև, որ մարզիչ Մեհման Խալիլովը առանձնահատուկ դաժանություն է ցուցաբերել ոչ միայն Ֆարիդ Բակարովի, այլև մյուս երեխաների նկատմամբ։ Նա քաշքշել և բարձրացրել է նրանց մազերից ու ականջներից, ինչպես նաև ոտքերով հարվածել է անչափահասներին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ․ կատարվում է հետաքննություն։