ՌԴ-ում նոր մոբիլիզացիա կլինի՞․Կրեմլում պարզաբանել են

ՌԴ-ում նոր մոբիլիզացիա կլինի՞․Կրեմլում պարզաբանել են

Ռուսաստանում նոր մասնակի զորահավաք չի լինի։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, խոսքը մինչև 300 հազար հոգու մասին էր։ Այս հրամանագիրը կատարվել է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր մոբիլիզացիա կլինի։

Ռուսաստանում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվել է 300 հազար պահեստազոր։ Դրա անցկացման մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ մոբիլիզացիան ավարտվել է հոկտեմբերի 28-ին։