Ահաբեկչություն է․ ՌԴ ՊՆ-ն՝ Տագանգրոգի պայթյունի մասին

Ահաբեկչություն է․ ՌԴ ՊՆ-ն՝ Տագանգրոգի պայթյունի մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել Տագանրոգում տեղի ունեցած պայթյունի մասին։
Գերատեսչությունը, մասնավորապես, հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ուկրաինայից արձակված С-200 հրթիռի խոցման և դրա բեկորների ընկնելու հետևանքով։

«Կիևի կողմից իրականացված ահաբեկչությունից հետո Տագանրոգում վնասվել են մի շարք շենքեր, կան վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում՝ Բանկովսկայա հրապարակում գտնվող արվեստի թանգարանի հարևանությամբ հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, վնասվել մեքենաներ և բազմաբնակարան շենք։