Ռուսաստանը կարողանում է շրջանցել նավթի վաճառքի գնային վերին շեմը

Ռուսաստանը կարողանում է շրջանցել նավթի վաճառքի գնային վերին շեմը

Ռուսաստանը կարողացել է դուրս բերել իր արտահանած նավթի 75 տոկոսը 1 բարելի համար սահմանված 60 դոլարի գնային վերին շեմից, որը սահմանվել էր Արեւմուտքի համար, հայտնում է Financial Times (FT) պարբերականը։ Համաձայն վիճակագրության, որը մեջբերել է պարբերականը, ընթացիկ տարվա օգոստոսին Ռուսաստանի ծովային ճանապարհով արտահանված նավթի 75 տոկոսը եղել է առանց արեւմտյան ապահովագրման, որը կոչված էր ապահովելու գնային վերին շեմի պահպանումը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը կարողացել է էականորեն շահել նավթի շարունակվող գնաճից։

Նշվում է, որ օգոստոսին Urals տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կազմել է 80 դոլար։ Այս ամենի շնորհիվ Ռուսաստանն այս տարի կկարողանա նավթի արտահանումից ստանալ 15 միլիարդ դոլար ավելի, քան եթե հնարավոր լիներ վերջինիս ստիպել պահպանել գնային վերին շեմը։ Նշենք, որ դեռ այս տարվա մարտին էր բարձրաձայնվել, որ Արեւմուտքի կողմից ռուսական նավթի համար սահմանված գնային վերին շեմը մասսայաբար չի պահպանվում։