Ռուսաստանում սպառողական ապրանքների վաճառքի ծավալներն ավելացել է 

Ռուսաստանում սպառողական ապրանքների վաճառքի ծավալներն ավելացել է 

Ռուսաստանում այս ամառ սպառողական ապրանքների վաճառքի ծավալն ավելացել է՝ գերազանցելով նախաճգնաժամային 2021 թվականի ցուցանիշները, իսկ մանրածախ առեւտրի շրջանառությունը հուլիսին գերազանցել է երկու տարի առաջվա ցուցանիշը 1,2 տոկոսով՝ ինֆլյացիան էլ հաշվի առած, հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ 

Մանրամասնվում է, որ մանրածախ առեւտրի անկումը սկսվել է 22 թվականի ապրիլից, երբ անորոշության պայմաններում ռուսաստանցիները ձգտում էին կրճատել ոչ պարտադիր ծախսերն ու ձեւավորել ապագայի համար դրամական ապահովության բարձիկ։ Մինչեւ այս տարվա մարտ ամիսը մանրածախ առեւտրի ծավալները նվազել են, սակայն ապրիլից սկսած ծավալները սկսել են աճել, թեեւ տեմպերը մեծ չեն եղել։ Հուլիսին, ըստ վիճակագրության, մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 4 տրիլիոն ռուբլի, ինչը 10,5 տոկոսով ավելին է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից եւ 1,2 տոկոսով ավելին է 21 թվականի ցուցանիշից։ Ընդ որում, պարենային ապրանքների վաճառքն ավելացել է տարեկան կտրվածքով 4,2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 17,7 տոկոսով։ Նախասանկցիոն շրջանի համեմատ էլ՝ շրջանառությունը պարենային ապրանքների դեպքում ավելացել է 2,4 տոկոսով, ոչ պարենայինների դեպքում՝ 0,3 տոկոսով։