Ով կկատարի Վայոց Ձորի մարզպետի պարտականությունները

Ով կկատարի Վայոց Ձորի մարզպետի պարտականությունները

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մարզպետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխմարզպետ Նանե Ասատրյանի վրա:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետը հրաժարական տալու խոստում էր տվել սպայի դաժան ծեծի միջադեպից հետո, որի հետևանքով կալանավորվել են նրա օգնականն ու եղբայրը:

Թեև Տրդատ Սարգսյանը հերքում է իր մասնակցությունը միջադեպին, սակայն իրավապահները դեռ ուսումնասիրում են միջադեպի մանրամասները: Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ միջադեպը գրանցվել է Եղեգնաձորի շենքերից մեկի բակում: Ըստ քննչական կոմիտեի, մարզպետի օգնականը բռունցքով հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։

Հ․Գ․ «Հրապարակի» հետ կապ հաստատեց փոխմարզպետ Նանե Ասատրյանը, որը հայտնեց մեզ, որ դեռևս տեղեկություն չունի իր կողմից մարզպետի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ, և հայտնեց, որ գտնվում է ֆիզարձակուրդում։