Վարչապետը ուղղաթիռով մեկնել է հարսանիքին մասնակցելու՞
Մենք տեղեկացանք, որ վարչապետ Փաշինյանը ուղղաթիռով մեկնել է Արցախ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին մասնակցելու համար։
«Հրապարակի» հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հարցին, թե համապատասխանու՞մ է մեր տեղեկությունը իրականությանը, շփոթվեց և նշեց, որ 20 րոպեից զանգահարենք։
20 րոպեից զանգահարելուց հետ Կարապետյանը նշեց. «Ես դեռ չեմ կարող ասել, մի քիչ անհարմար տեղում եմ գտնվում, կճշտեմ կասեմ»։
Որոշ ժամանակ անց Կարապետյանը հետ զանգահարեց և հերքեց ուղղաթիռով Արցախ մեկնելու մասին տեղեկությունները։
Կարծիքներ