Ադրբեջանցիներն ապամոնտաժում են օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը

Ադրբեջանցիներն ապամոնտաժում են օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը

Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ադրբեջանցիներն անցել են Արցախյան ազատամարտում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշների ոչնչացմանը։ Վանդալիզմն իրականացվում է անձամբ Իլհամ Ալիևի կարգադրությամբ, հայտնում են լրատվամիջոցները։

Մասնավորապես, ապամոնտաժվում է Վանք գյուղում գտնվող հայտնի պատը, որի վրա  Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի ազատագրած տարածքներում թշնամու թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն են: