Զելենսկին համաշխարհային լիդերներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա

Զելենսկին համաշխարհային լիդերներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել աշխարհի առաջնորդներին ստեղծել հակապուտինյան կոալիցիա։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է իր թվիթերյան էջում։

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Պուտինին՝ ընդդեմ Ուկրաինայի եւ ամբողջ աշխարհի դեմ մղվող պատերազմը։ Ստեղծել հակապուտինյան կոալիցիա։ Անհապաղ սանկցիաներ սահմանել եւ ապահովել Ուկրաինայի պաշտպանությունն ու ֆինանսական աջակցությունը։ Փակել օդային սահմանները։ Աշխարհը պետք է հարկադրի Ռուսաստանին խաղաղության»,- ասված է Զելենսկու հայտարարության մեջ։