Վնուկովոյի օդանավակայանում հայերեն եւ վրացերեն հայտարարություններ կհայտնվեն 

Վնուկովոյի օդանավակայանում հայերեն եւ վրացերեն հայտարարություններ կհայտնվեն 

Մոսկվայի Վնուկովոյի օդանավակայանում հայտարարություններ կհայտնվեն հայերեն եւ վրացերեն լեզուներով, տեղեկանում ենք Shot տելեգրամյան ալիքից։ Ըստ հրապարակման, օդանավակայանը պայմանագիր է կնքել ենթակառուցվածքի թարմացման համար, որը պատասխանատու է տերմինալներում երկու օտար լեզուներով հայտարարությունների համար։ Գործարքի արժեքը կազմում է 1 միլիոն 650 հազար ռուբլի։

Նշենք, որ «Վնուկովոյից» ամեն օր մի քանի թռիչք է իրականացվում դեպի Երեւան, Գյումրի, Բաթումի եւ Թբիլիսի եւ հայերեն ու վրացերեն հայտարարությունները կօգնեն հայ եւ վրացի ուղեւորներին ավելի արագ գտնել իրենց գեյթը։ Մինչ այդ, «Վնուկովոյում» միջազգային թռիչքների հայտարարությունները հնչել են թուրքերեն, գերմաներեն, ուզբեկերեն, տաջիկերեն, պարսկերեն, ադրբեջաներեն եւ այլ լեզուներով։