Ադրբեջանը կրճատել է նավթի արտահանումը

Ադրբեջանը կրճատել է նավթի արտահանումը

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամսիներին Ադրբեջանը արտահանել է 26 միլիոն տոննա նավթ, որը 4,2 տոկոսով քիչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտահանած նավթի ծավալից։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։

Արտահանած նավթի դիմաց Բաքուն ստացել է 11,96 միլիարդ ԱՄՆ դոլար, որը 14,5 տոկոսով քիչ է անցյալ տարվա համեմատ։