«Սուրբ Նիկոլի» վերջին խաղը

«Սուրբ Նիկոլի» վերջին խաղը

Հիմա պատկերացնու՞մ եք, թե ինչու էին զոհված զինվորների դիակները պարկերով թափված հատակին։ Արդարացումները, ինչ որ մարդկանց կողմից ոչ պատշաճ ձևով իրենց պարտականությունը չկատարելը․․․․ սնանկ, հերթապահ խոսքեր էին, որոնք քողարկում էին զինվորի, բանակի, հերոսի նկատմամբ իշխանության վերաբերմունքը։ Հետո շարունակվեց նույնը՝ պղծվեց Եռաբլուրը, հերոսների դիմաքանդակները։ Վերջում պարզվեց, որ նման բան անողները գժերն են․․․

«Սուրբ իշխանությունը» և «Սուրբ Նիկոլը» ծնկի են գալիս «հանուն ոչնչի համար» զոհվածների առաջ ու վերջին արարն են խաղում՝ այն համոզմունքով, որ վերջին արարում կկարողանան հուզմունք ստեղծել ու ծափողջյուններ պոկել։ Բայց երբ հանդիսատես զայրանում ու նրան աթոռից պոկել է ուզում, նա իր անձնական ոստիկանների միջոցով անում է այն, ինչին ունակ է։

Քարշ է տալիս մատղաշ մարմինները գետնի վրայով ու ակամայից հիշում ես այն Սուրբ մարմինները, որոնք պարկերով թափված էին գետնի վրա ու «մայր էին կանչում»։ Ակամայից հիշում ես թատրոնի ողջ մանրամասնությունը ու հասկանում, որ այս մարդը իր աթոռը պահելու համար պատրաստ է պատերազմի նոր սցենարի։ Ինքն էլ գիտակցում է, որ սա իր վերջին խաղն է։ Հային արհամարհանքի, ատելության, նվաստացման դրսևորումներով գետնին քարշ տալու վերջին ճիգն է․․․ Ինքը սպառված է։