Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որը հետաձգվել է։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարան է ստացվել  Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտափորձնական կենտրոնի դատաբժշկական փորձաքննության բաժնի վարիչ Հարությունյանի գրությունը, որով տեղեկացվում է, որ հուլիսի 25-ին այցելելու են Մանվել Գրիգորյանին։ Դատավորի խոսքով՝ պատասխան նամակ է ուղարկվելու Դատապարտյալների հիվանդանոց և Նաիրի բժշկական կենտրոն։ 

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարան ներկայացրեց որոշ բժշկական թղթեր, որոնցով պնդեց, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը արդարացված չէ։ Ներկայացված փաստաթղթերը դատարանը որոշեց ուղարկել Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողով։

Նշենք, որ հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին։