ՌԴ-ում արգելվել է բրնձի արտահանումը․ ո՞ր երկրներն են բացառություն

ՌԴ-ում արգելվել է բրնձի արտահանումը․ ո՞ր երկրներն են բացառություն

Ռուսաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել բրնձի և ձավարեղենի արտահանման վրա։ Այն կտևի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, այն հրապարակվել է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում, հայտնում է Ura.ru-ն։ Նշվում էր, որ այս որոշումը կայացվել է ներքին շուկայում կայունությունը պահպանելու նպատակով։

Միաժամանակ, բրնձի արտահանման համար կան մի շարք բացառություններ։ Այսպես, սահմանափակումները չեն տարածվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների, Աբխազիայի և Հարավային Օսիայի մատակարարումների վրա։ Ռուսաստանի կառավարությունը նաև թույլ է տալիս բրինձ ուղարկել արտերկիր՝ մարդասիրական օգնության համար։