Ռուս Ուղղափառ եկեղեցին 1700 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել Դոնբասին․ պաշտոնական 

Ռուս Ուղղափառ եկեղեցին 1700 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել Դոնբասին․ պաշտոնական 

Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքությունից տեղեկացնում են, որ մայիս ամսին Բարեգործությունների հարցերով Սինոդալ բաժնում հանգանակվել է 3,25 միլիոն ռուբլի՝ Դոնբասյան հակամարտության գոտում գտնվողներին եւ փախստականներին օգնելու համար։ Ընդհանուր առմամբ,10 հունիսի դրությամբ, հանգանակված գումարի չափը հասել է 219,6 միլիոն ռուբլի։

Մայիսին Ռուս եկեղեցին Դոնբասի հակամարտության գոտում գտնվողներին եւ փախստականներին օգնություն հատկացրել է 42,3 միլիոն ռուբլի։ Հունիսի 10-ի դրությամբ ուղարկված հումանիտար օգնության ընդհանուր գումարը կազմել է 112,7 միլիոն ռուբլի։ Ռուսաստանում Եկեղեցին Դոնբասի փախստականների եւ հակամարտության գոտում գտնվողների համար տրամադրել է 1700 տոննա հումանիտար օգնություն, որից 1100 տոննան ուղարկվել են՝ Դոնեցկի, Լուգանսկի, Գորլովկայի, Սեւերոդոնեցկի, Խարկովի, Խերսոնի, Զապորոժիեի, Բերդյանսկի շրջաններ, տեղական եկեղեցական կառույցների միջոցով բաժանելու համար։

52 եկեղեցապատկան հաստատություն Ռուսաստանում, Գերմանիայում եւ Ուկրաինայում բացվել են՝ փախստականների տեղավորման համար։ Ամեն օր ուկրաինական եկեղեցական կառույցների կամավորները սնունդ են բաժանում 6 հազար մարդու, հումանիտար օգնություն են տրամադրում 2 հազար մարդու։