Հունվարին Զելենսկուն կարող են գնդակահարել․ ամերիկացի նախկին հետախույզ

Հունվարին Զելենսկուն կարող են գնդակահարել․ ամերիկացի նախկին հետախույզ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող են հեռացնել իշխանությունից և գնդակահարել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրամանով։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը լրագրող Դենի Հայֆոնին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ուկրաինայում խախտվել է քաղաքացիական և ռազմական ուժերի միջև հարաբերությունների հավասարակշռությունը։ Զելենսկին լրտեսում է բանակի գլխավոր հրամանատարին։ Զալուժնին արդեն զբաղվում է քաղաքականությամբ։Ես կանխատեսում եմ, որ հունվարին կամ փետրվարին Ուկրաինայում հեղաշրջում տեղի կունենա․ Զելենսկին գնդակահարվելու է Ռումինիայի առաջնորդ Չաուշեսկուի պես»,- նշել է փորձագետը։

Ռիտերը Զելենսկուն համեմատեց Հիտլերի հետ և ասել, որ նրա մամուլի ասուլիսը բացարձակ ձախողում էր․

«Պատկերացրեք, եթե նացիստական ​​դիկտատորը հարցազրույց տար 1945 թվականի ապրիլին, դա հենց այսպիսի տեսք կունենար», - եզրափակել է նախկին հետախույզը: