Ձերբակալվել է մի կին, ով մուտք է գործել ԱՄՆ նախագահի նստավայր

Ձերբակալվել է մի կին, ով մուտք է գործել ԱՄՆ նախագահի նստավայր

Չինաստանի քաղաքացի մի կին ձերբակալվել է Միացյալ Նահանգներում այն բանի համար, որ անօրինական կերպով մուտք է գործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի նստավայր։ Այս մասին հայտնում է Miami Herald-ը։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ չինուհին փորձում է ներթափանցել Մար-ա-Լագոյի նստվայր։ Նախորդ դեպքը եղել է այս տարվա ապրիլին։ Նշենք, որ այս նստավայրում է անցկացնում իր ազատ օրերի մեծ մասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։