Թրամփը Կիևին խորհուրդ է տվել որոշ տարածքներ տալ ՌԴ-ին

Թրամփը Կիևին խորհուրդ է տվել որոշ տարածքներ տալ ՌԴ-ին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ռուսալեզու տարածքները հանձնի Մոսկվային։  Նա նշել է, որ այդ կերպ Կիևը կկարողանա փրկել իր երկիրը։

«Կարելի է տալ այն մարզերը, որտեղ ռուսերեն են խոսում։ Այդ դեպքում երկիրը [Ուկրաինան] կարող է փրկվել»,- Just The News-ին տված հարցազրույցում նշել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ կարող է անձամբ բանակցել նման գործարքի շուրջ։

Ի տարբերություն ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի, Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի ռազմական աջակցությունը Ուկրաինային։ 

Նա նաև ընդգծել է, որ եթե ինքը վերադառնա իր պաշտոնին, ընդամենը մեկ օրում կկարողանա վերջ դնել Կիևի և Մոսկվայի միջև հակամարտությանը։