Առաջինը Մեսչյանն ու Նարեկ Զեյնալյանն են թիրախում

Առաջինը Մեսչյանն ու Նարեկ Զեյնալյանն են թիրախում

Ֆեյսբուքում նոր էջ է հայտնվել, որի նպատակը պետական պաշտոնատար անձանց գործունեության գնահատումն է: Էջը հենց այդպես էլ կոչվում է՝ «Պաշտոնյաների գործունեության գնահատման համակարգ՝ ՊԳԳՀ»: Էջը արդեն իսկ հասցրել է անդրադառնալ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանին ու մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին.

«Նարեկ Զեյնալյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր,  բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 

1. Ֆեյսբուքյան էջի հավանումները՝ 1623 ։ Շատ քիչ է այսպիսի պաշտոնի համար։ 
2. Ֆեյսբուքում ակտիվությունը՝ կարելի է ասել չկա ։ 
3. Որպես բժիշկ ընդոսկոպիստ՝ չունեմ ինֆորմացիա։Գիտեմ, որ աշխատել է Էրեբունի հիվանդանոցում , ոչ մի հանրահայտ կամ այլ բան բժշկական բնագավառում չի ունեցել։Իր անունը երբեք չի շոշափվել բժշկական շրջապատում՝ որպես լավ բժիշկ։ 
4. Ազգային Ժողով հայտնվել է Իմ Քայլը դաշինքի ցուցակով։ Շատ մոտիկ հարաբերությունների մեջ է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Արարատ Միրզոյանի երեխաների քավորն է։ ԽԾԲ ի սկզբունքով է առաջ քաշվել ՝ փաստորեն։ 
5. Մինչ ԱԺ պատգամավոր դառնալը ցանկացել է դառնալ Երևան քաղաքի Առողջապահության Վարչության պետ ՝ մերժվել է Հայկ Մարությանի կողմից։ Ցանկացել է դառնալ փոխքաղաքապետ ՝ մերժվել է։ 
Ցանկացել է դառնալ Աողջապահական և Աշխատանքի տեսչության Պետ, նորից Արարատ Միրզոյանր լոբբինգով։ Նորից չի ստացվել՝ անհայտ պատճառներով։ Ասում են , Վարչապետ Փաշինյանը չի նշանակել։Ասում են , դեմ է եղել նաև ԱՆ  Արսեն Թորոդյանը։ Այդ պաշտոնրն նշանակվել էր այլ կադր՝ Էդգար Խուրշուդյանը , բայց նույն հովանո ներքո՝ Արարատ Միրզոյանի և Նարեկ Զեյնալյանի ։ Նարեկ Զեյնալյանը այդ ժամանակ արդեն ԱԺ ում Առողջապահական հանձնաժողովի նախագահն էր։ Մեկ ամիս առաջ էլ Էդգար Խուրշուդյանին՝ իր հովանովորին ,  Վարչապետը ազատել է այդ պաշտոնից՝ անհայտ պատճառներով։
Ցանկացել է դառնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ի տնօրեն։ 
6. Այս 9 ամիսների ընթացքում առողջապահական ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ աչքի չի ընկել, բացառուռությամբ՝ սեփականաշնորհման և պետականացման մասին Օրենքի առաջ բերելով, սակայն նորից ոչ մի առաջընթաց չի արձանագրվել։ 
7. Դեմ է եղել , օդում կախված լուրերի հանաձայն, կառավարության կողմից առաջարկվող«ինսուլտի անվճար բուժօգնությա»,«ուղղաթիռին»,«7֊18տարեկան անվճար բուժօգնության» ։ 
8. Զբաղեցնում է քաղաքական պաշտոն, բայց ոչ մի անգամ չի արել քաղաքական հայտարարություն։ Ինչպես նաև չենք լսել տա գնահատական նախորդ իշխանության մասին։ Ոչ մի խոսք։ 
9. ԱՄՈՒԼՍԱՐԳԵՅԹԻ մասին ՝ ՈՉ ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՒԹՅՈՒՆ , ԼԱՎ Է ԹԵ ՎԱՏ։ Բայց ի պաշտոնե իր կարծիքը շատ կարևոր է հասարակության համար։
10. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆի մասին ՝ ՈՉ ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ , ԱՅՈ ԹԵ ՈՉ։
11. Լրագրողներից խուսափում է։
12. Կոռուպցիայի մեջ ՝ չկա այդպիսի ինֆորմացիա, առայժմ։ 
13. Օդում կախված լուրերի համաձայն , ունի կապեր "հանրահայտ բժիշկ"  Մարինա Խաչատրյանի հետ ։ 
14. Ունի օգնական, որը իր փոխարեն՝ բազմիցս , մեկնում է արտերկիր գործուղումների։
Ընդհանուր, միջին գնահատական։
3 կամ 4։ Ոչ ավել»,- անդրադառնալով Զեյնալյանին՝ գրել է էջը: 

Դրական չի գնահատել էջը նաև Մեսչյանի՝ որպես գլխավոր ճարտարապետի աշխատանքը.

Երևան քաղաքի գլխավոր Ճարտարապետ Արթուր Մեսրյանի հարցը ի հայտ եկավ մեր խմբի մասնակից Մարտին Եսայանի- ի երեկվա գրառումով և օրվա ակտուալությամբ:

Արթուր Մեսչյան:Երաժիշտ; Ազատ ժամանակ ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ; Չի սիրում աշխատել ի շահ Երևան քաղաքի և ի շահ Ժողովրդի ՝ 18,00 ից հետո: Ասում է ՝ աշխատանքային ժամս , որը Դուք , ժողովուրդ , ինձ վարձատրում եք։ 

Շատ լավ երաժիշտ է , բայց չկայացած գլխավոր ճարտարապետ: 
Ֆեյսբուքի ընթերցողների քանակը
1. Որպես երգիչ ՝ 92000
2. Որպես ճարտարապետ 0
3, Ակտիվություն 0 , չեմ նկատել 
4, Օրենքների մշակում 0, չունեմ ինֆորմացիա 
5, Ելույթներ ։ Ունեցել է մեկ երկու մամուլի ասուլիս, խուսափում է շփվել լրագրողների հետ, հարցերին էլ պատասխանում է լղոզված։ 
6. Նախաձեռնություններ
ա. Քանդել տվեց 8֊10 կրպակ Կոմիտասի շուկայի հարևանությամբ
բ. Քանդել տվեց 4 ~6 կրպակ ՆարԴոսի փողոցի վրա
գ . Քանդել տվեց 2 սրճարանների միմաս հատված Օպերայի հրապարակում ։ Ցուցաբերեց խտրական մոտեցում։ Մնացած սրճարաններին ՝ ոչ մի կծու խոսք։ 
դ . Խոստացավ , որ Երևան քաղաքում այլևս բարձահարկ շենքեր չեն լինելու, բայց , վկան Աբովյան 22 շենքի բակի շինարարությունը , որ 13 հարկանի շենքի թույլտվություն է տվել։Հարևանները բողոքւմ են ; Մերձակա շինությունները հիմնականում 5 հարկանի են ։
ե. .Դաժանանաբար քանդել տվեց Մասիվի ՍԳԼ հիվանդանոցի դիմացի 2 հարկանի կառույցի մի հատված։ Այդ շինությունը մինչ այս պահը մնացել է անտեր վիճակում։
զ . Թույլ է տվել կառուցել ապօրինի այլանդակությունը ՝Սարալանջի դոշին , այն է ՝ Չինական Պարիսպը։ Սա ուղղակի խայտառակություն է։Մեկ ամսից ավել ահազանգում ենք ամբողջ ցանցով մեկ այս այլանդակության մասին , պատասխան ենք ստացել Hakob Karapetyan ից առ այն, որ շինարարությունը կասեցված է ՝ բայց միանշանակ այդ պատասխանը տրվում էր ժամանակ ձգելու համար , որպեսզի 18 մետրանոց այլանդակության , ուշադիր, 12 մետրը հողով ծածկեն ու նոր ասեն , որ 6 մետրը պահպանվել է :Այստեղ ոչ մի խոսք և ոչ մի գործողություն Արթուր Մեսչյանի կողմից: Ակնհայտ է ինչ որ կուլիսային պայմանավորվածություններ , որի գլխավորը ՝ Արթուր Մեսչյանն է
8. Քանդեց Երևանի կենտրոնում տեղադրված շատ ու շատ գովազդային վահանակներ։ 
9. Չար լեզուները ասում են ,որ նոր Շին Թույլտվություն ստանալու համար պետք է մի 60 անգամ դիմես, աղաչես, պաղատես։ Այսուհետև Արթուր Մեսչյանի  կողմից ստանում են ուղղորդում դեպի կոնկրետ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ , որտեղ և կատարվում է ամբողջ թսկիզային , ճարտարապետական և համապատասխան շին թույլտվությունները ՝ համապատասխան վճարման պայմաններում: Ուղղորդված կոռռուպցիայի հոտ է գալիս: 
10. Եղել է Երևանի գլխավոր ճարտարապետ Վանոյի ժամանակ և շատ կարճ ժամանակ հետո Վանոն հեռացրել է աշխատանքից : Օդում կախված լուրերի համաձայն ,ասում են , որ աշխատանքի ժամերին օգտագործում էր ոգելիւց , ինչպես նաև հայտնի ՄԱՆՍԱՐԴԱՆԵՐԻ կնքահայրն է : Օդում կախված լուրեր են: 
11. Նախքին ռեժիմի հետ կապը՝ անձամբ տեսել եմ մի քանի անգամ Նարեկ Սարգսյանին , որը այցելել է քաղաքապետարան, ասում են ՝ հաճախ է լինում Մեսչյանի աշխատասենյակում։Տեսնողներ են եղել նաև Մեսչյանին Նարեկ Սարգսյանի Իսահակյան փողոցի արհետանոցում: 
12, Շարունակում է Նարեկ Սարգսյանի բոլոր պռոյեկտները է առանց խոչընդոտի, այսպես կոչված ԿԵՏԱՅԻՆ շինարարության սկզբունքով: 
13, ԽԾԲ ի մասնակցություն՝ Նարեկ Սարգսյան հետ սերտ համագործակցում է ։

Իմ գնահատականը ՝ 1 . ՄԵԿ .