Միխեիլ Սահակաշվիլին Ղարաբաղյան հարցում միանշանակորեն աջակցում է Ադրբեջանին

Միխեիլ Սահակաշվիլին Ղարաբաղյան հարցում միանշանակորեն աջակցում է Ադրբեջանին

«Ռազմական բախումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ անհանգստություն են առաջացնում բոլոր նրանց մոտ, ում համար կարեւոր է խաղաղությունը մեր ռեգիոնում եւ բարեկեցությունը մեր ժողովուրդների։ Այսօր ավելի մեծ արժեք չկա։ Ահա թե ինչու ես մեծ տագնապով հետեւում մարդկային զոհերին եւ իրադրության սրացմանը։ Իմ դիրքորոշումը այս հարցի առնչությամբ միանշանակ է։ Այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի սուվերեն տարածք եւ այդ փաստը ոչինչ չի կարող փոխել։

Միաժամանակ՝ վեճը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, իսկ ով որ քշված է եղել ռեգիոնից, ունի իրավունք վերադառնալու հարազատ վայրեր, իսկ ովքեր որ ապրում են արդեն, իրավունք ունեն խաղաղ ապրելու եւ նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն։ Վրաստանը հետաքրքրված է կովկասյան երեք ժողովուրդների բարեկամական հարաբերություններով։ Մեր ապագան պետք է լինի նման այն հարաբերություններին, որոնք ունեն Բալթյան երկրները։ Կովկասը կլինի խաղաղության տարածաշրջան։ Միայն արտաքին ուժերն են հետաքրքրված, որպեսզի բաժանեն մեզ եւ տիրապետություն հաստատեն մեր վրա։ Մենք թույլ չպետք է տանք նրանց դա անել»,- գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։