Իսրայելում հաստատել են ռազմական բյուջեն․ որոշ նախարարներ դեմ են

Իսրայելում հաստատել են ռազմական բյուջեն․ որոշ նախարարներ դեմ են

Իսրայելի կառավարությունը հաստատել է աննախադեպ ռազմական բյուջեն, որը կազմում է 8 միլիարդ դոլար։
Նախարարների կաբինետը հավանություն է տվել պետական ​​բյուջեում ռազմական կարիքների հետ կապված ծախսերի ավելացմանը, հաղորդում է իսրայելական պետական ​​KAN հեռուստատեսությունը։

Միաժամանակ կառավարության մի շարք անդամներ դեմ են արտահայտվել նորացված բյուջեի հաստատմանը։ Նրանց թվում է հոկտեմբերի 7-ից հետո երկրում ստեղծված ռազմական կաբինետի անդամ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը։ 

Բացի այդ, բյուջեին չեն աջակցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունից նախարարներ Նիր Բարկաթը և Օֆիր Ակունիսը։

Հատկանշական է, որ «ռազմական բյուջեն» առաջացրել է պառակտում Իսրայելի կառավարությունում, քանի որ այն նախատեսում է ֆինանսավորել Հորդանան գետի Արևմտյան ափի ծայրահեղ ուղղափառ և հրեա վերաբնակիչների կարիքները: