ԱՄՆ-ն Գերմանիային է հանձնել ֆաշիստական կոնցլագերի նախկին աշխատակցի

ԱՄՆ-ն Գերմանիային է հանձնել ֆաշիստական կոնցլագերի նախկին աշխատակցի

Միացյալ Նահանգները Գերմանիային է հանձնել 95-ամյա Ֆրիդրիխ Կարլ Բերգերին, ով ֆաշիստների իշխանության տարիներին եղել է կոնղլագերի աշխատակից։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։ Բերգերը բնակվել է Թենեսի նահանգում եղել է Գերմանիայի քաղաքացի։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլը ապացուցում է եւս մեկ անգամ, որ ԱՄՆ-ն չի հանդիսանում ապաստարան նացիստական հանցագործների համար։ Բերգերին Գերմանիա արտահանձնման որոշումը կայացրել է Թենեսի նահանգի Մեմֆիսի իմիգրացիոն դատարանի կողմից։