4 ամսվա զինծառայողը լքել է զորամասը, եկել տուն եւ կախվել ավտոտնակում

4 ամսվա զինծառայողը լքել է զորամասը, եկել տուն եւ կախվել ավտոտնակում

Մեր տեղեկություններով՝ օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Սուրենավան համայնքում։  Բնակիչներից 19-ամյա երիտասարդ, որը զինծառայող է եղել, իքնասպանություն է գործել։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում համայնքապետ Կարո Կարապետյանը նշեց, որ ինքնասպանություն գործողը 4 ամսվա զինծառայող է եղել, ծառայությունն անցկացրել է Ճամբարակում։ 

Նորակոչիկը իքնակամ լքել է զորամասը, եկել տուն եւ ավտոտնակում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Համայնքապետը չցանկացավ խոսել գյուղում պտտվող տեղեկությունների մասին, ասաց, թե խոսակցությունները չի ուզում փոխանցել, քրեական գործը կտա հարցերի պատասխանը։  

Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ վարկածներից մեկն այն է, որ նորակոչիկը խնդիրներ է ունեցել զորամասում։

Նա նաեւ նշեց, որ ինքնասպանություն գործողը գյուղում խելոք երեխա է եղել, հոգեբանական խնդիրներ չի ունեցել։