Արարատի մարզպետը իր շտաբում «դեբոշ» է արել

Արարատի մարզպետը իր շտաբում «դեբոշ» է արել

Նոյեմբերի 30-ին երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Արարատի մարզի «Իմ քայլը» դաշինքի շտաբում, որի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Մեր տեղեկություններով Արարատի մարզպետ, «Իմ Քայլը» դաշինքի թեկնածու Գարիկ Սարգսյանը եւ իր կողմնակիցները քաշքշել եւ ապտակել են յուրային Գեւորգ Բաբայանին այն բանի համար, որ վերջինս քարոզչության ընթացքում մարզպետից դժգոհություն է հայտնել։

Մեզ պատմեցին, որ այնթափցի Գեւորգ Բաբայանը մասնավորապես դժգոհել է, թե Գարիկ Սարգսյանը «դավադիտ» է արել, շուրջօրյա քարոզչություն, թվեր է պահանջում, մարզպետի հավատարիմներն էլ ձայնագրել են ու ծառայություն մատուցել «շեֆին»։ Որից հետո Արարատի մարզպետը անձամբ կանչել է Գեւորգ Բաբայանին, եւ ասում են նաեւ ապտակել, սակայն իշխող կուսակցության անդամ մարզպետը իր լծակները «խոդի» է դրել իր անունը «մաքրելու» եւ ոմն Արտակի վրա գործը ջարդելու ուղղությամբ։

Մեր հարցին մարզպետը անձամբ մասնակցե՞լ է միջադեպին, ոստիկանությունից պատասխանեցին միայն․ «Գործի վերաբերյալ դեռ նյութեր են նախապատրաստվում, ավելին ասել չեմ կարող»։