Երկրաշարժ Իրանում, կան հարյուրավոր տուժածներ

Երկրաշարժ Իրանում, կան հարյուրավոր տուժածներ

Ավելի քան 550 մարդ է տուժել Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Press TV-ն։

Երկրաշարժի հզորությունը կազմում է 6,3 մագնիտուդ, ըստ Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) հրապարակած տվյալների։ Օջախի խորությունը կազմում է 46 կմ։ Էպիեկտնրոնը գտնվում է Բաղդադից 150 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։