Փաշինյանը հայտնեց, թե որ համայնքներ կայցելի վաղը

Փաշինյանը հայտնեց, թե որ համայնքներ կայցելի վաղը

Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբերի 26-ին, պաշտոնապես մեկնարկելու է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախըտրական քարոզարշավը։ Արդեն հայտնի էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը մեկնարկելու է Շիրակի մարզից։ Նա ուղիղ միացմամբ տեղեկացրեց, թե որ ժամերին և որ համայնքներում է լինելու վաղը․

«Վաղը՝ ժամը 11-ին կլինենք Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, համայնքապետարանի մերձակա հրապարակում տեղի կունենա հավաք։ Այնուհետև ժամը 13։00-ին կլինենք Մարալիկ (Անի) համայնքում։ Ժամը 15։00 կլինենք Արթիկկ համայնքում, իսկ 17։00-ին Վարդանանց Հրապարակում կհանդիպենք գյումրեցիների հետ։ Բոլոր գյումրեցիներին և ախուրյանցիներին հրավիրում ենք մասնակից լինելու հանրահավաքին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի ԺՊ-ն ափսոսանք էր հայտնել, որ պաշտոնավարումից հետո չի եղել Գյումրիում, որտեղից էլ սկսել էր իր հեղափոխական քայլարշավը։